Իրանի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է Իսրայելին և ԱՄՆ-ին, որ Մերձավոր Արևելքը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե Իսրայելն անհապաղ չդադարեցնի իր ռազմական գործողությունները:
Իրանը հերքում է, որ օգնել է «Համաս»-ին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակում իրականացնելու հարցում, որի հետևանքով զոհվել է 1400 մարդ:
ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ չունի Իրանի անմիջական մասնակցության ապացույցներ։