Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Վրաստանը չի մասնակցի այսպես կոչված «3+3» ձևաչափով հանդիպմանը, փոխանցում է 1tv.ge-ն։

«Վրաստանը չի մասնակցի նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել», – հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափի նախաձեռնությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է։ Նշված ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։ Թուրքիայի հետ միասին դրան մասնակցել են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը։

Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռուսական գործոնի պատճառով երկիրը չի մասնակցի այս ձևաչափով հանդիպումներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ