Իսրայելը երեկ երեկոյան խոստացել է «կտրել օձի գլուխը» և ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ, եթե «Հեզբոլլահ» խմբավորումը միանա պատերազմին․ գրում է DailyMail-ը։
Կիրակի օրը The Mail-ին տված հարցազրույցում Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարքաթը նախազգուշացրել է, որ Իրանի այաթոլլաները «կջնջվեն աշխարհի երեսից», եթե Լիբանանում նրանց պրոքսի ահաբեկչական խմբավորումը հարձակվի Իսրայելի վրա:
«Իրանի ծրագիրն է բոլոր ճակատներով հարձակվել Իսրայելի վրա։ Իրանի այաթոլլաները գիշերները հանգիստ չեն քնելու, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նրանք թանկ գին վճարեն, եթե, Աստված մի արասցե, բացեն հյուսիսային ճակատը։ Լիբանանը և Հեզբոլլահը ծանր գին են վճարելու, ինչպես ՀԱՄԱՍ-ը: Բայց դա բավարար չէ։ Մեր շատ հստակ ուղերձն այն է, որ մենք գնալու ենք նաև Իրանի ղեկավարների հետևից։ Ե՞րբ ենք դա անելու։ Երբ մենք որոշենք»,- ասել է Բարքաթը: