Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել և փատաթղթով արձանագրել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները, որոնց մասին հայտարարվել է ավելի վաղ:
Այս մասին Լըքորնյուն հայտնել է Le Parisien-ին հետ հարցազրույցում՝ նշելով, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր բնակչությանը և ապահովի սահմանների անվտանգությունը:
«Կիրակի օրը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի Հանրապետության կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակով պաշտպանական սպառազինության ձեռքբերումը»,- ասել է նա:
Ըստ նախարարի՝ խոսքը, մասնավորապես, պայմանագրի ստորագրման մասին է, որը թույլ կտա պաշտպանել ՀՀ օդային տարածքը: