Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն:
Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
«Մինչև տարեվերջ Իրանի և Ռուսաստանի միջև մաքսային տուրքերը կհանվեն»,- ասել է Միրկազեմին: