Եղիպատրուշ գյուղի ճոպանուղու շինաշխատանքների ժամանակ 57-ամյա տղամարդը վայր է ընկել և մահացել

Հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ նշելով, որ ժամը 11:50-ի սահմաններոմ «Ապարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղիպատրուշ գյուղ և մինչ գյուղ հասնելը՝ այլ ավտոմեքենայի միջից շտապօգնության ավտոմեքենան են տեղափոխել տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Անդրանիկ Ա.-ն է:

Վերջինս այդ օրը՝ ժամը 11:10- ի սահմաններում, Եղիպատրուշ գյուղի տարածքում գործող ճոպանուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, շինաշտարակի վրայից վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ