20-ամյա աղջկը «Վեդիի» ծննդատանը տղա երեխա է ունեցել, ապա հրաժարվել նրանից և հեռացել

Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչություն տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «Վեդիի» ծննդատանը երեխա է ծնվել, ում մայրը, երեխային թողնելով հիվանդանոցում, հեռացել է՝ ասելով, որ ինքը հրաժարվում է երեխայից:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել իրավապահները, որոնք պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-ամյա Ս. Ս.-ն Վեդիի ծննդատանը տղա երեխա է ծննդաբերել և հրաժարվել երեխայի խնամքի պարտականությունը կատարելուց՝ երեխային թողնելով ծննդատանը ու հեռացել է այնտեղից:

Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Վեդիի քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով, ոստիկանները ճշտել են մոր բնակության վայրը և ձեռնարկում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ