Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել. ՌԴ ԱԳՆ

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել, նաև անփոփոխ է հայկական կողմի համաձայնությունը դրա բացմանը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերություններում ներկա իրավիճակը և Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու ծրագրերի չեղարկման ռիսկերը:

«Հյուպատոսական գրասենյակի աշխատանքի մեկնարկի ժամկետների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք»,- հավելել է նա։

Հկտեմբերի 5-ին Մեղրիում հանդիպում էր տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջավոր խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ