Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 23-ին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն էլ հաստատել էր, որ արտգործնախարար Լավրովը նույնպես կմասնակցի այս ձևաչափով հանդիպմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակներում։