Վերջապես Մոսկվան արձագանքել է Լավրովի մասնակցությանը ՝ վաղը Թեհրանում կայանալիք բանակցություններին

Ռուսական կողմը հաստատել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը հոկտեմբերի 23-ին Թեհրանում ծրագրված բանակցություններին:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հաստատում ենք Լավրովի բանակցությունները, որոնք նախատեսված են երկուշաբթի Թեհրանում»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակներում։

Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ հանրապետությունը հրավեր է ստացել իրանական կողմից՝ մասնակցելու Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների տարածաշրջանային հանդիպմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ