ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատար է սպանվել

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, դերծովակալ Դանիել Հագարին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատար է սպանվել Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնում է Times of Israel-ը։

«Մենք չենք դադարեցնում մեր հարձակումները Գազայի հատվածի վրա», — ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ի տասնյակ անդամներ, այդ թվում՝ խմբավորման հրթիռային կայանքի հրամանատարի տեղակալը, սպանվել են գիշերվա հարվածների արդյունքում։

«Մենք ուժեղացնում ենք հարձակումները Գազայի հատվածում, որպեսզի նվազեցնենք մեր ուժերին սպառնացող վտանգները՝ նախապատրաստվելով պատերազմի հաջորդ փուլին: Մենք հաջորդ փուլ կանցնենք Իսրայելի պաշտպանության բանակի համար լավագույն պայմաններով և քաղաքական էշելոնի որոշման համապատասխան»,- հավելել է Հագարին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ