Բուենոս Այրեսից Հայաստան կժամանի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը

Հոկտեմբերի 21-ին Բուենոս Այրեսից Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը հումանիտար օգնություն է տեղափոխում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար:

Այս մասին տեղեկանում ենք Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի:

«Դեսպանությունն իր խորին երախտիքն է հայտնում նաև Արգենտինայի հայ համայնքին, բոլոր համայնքային կառույցներին և անհատներին, որոնք իրականություն դարձրեցին այս հումանիտար առաքելությունն իրենց հայրենանվեր աշխատանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ