Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 23-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ