Նորատուս գյուղի գազալցակայանի դիմաց ավտոմեքենաներ են բախվել

Հոկտեմբերի 21-ին` ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի գազալցակայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է երկու VAZ մակնիշի ավտոմեքենա: Ավտոմեքենաներից մեկի վարորդ Ա․ Հ․-ն (ծնված 1957 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից մեկի ուղևոր Վ․ Ն․-ին (ծնված 1965 թ.) տեղափոխել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ