Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի գազալցակայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենաները: Ավտոմեքենաներից մեկի վարորդ Ա․Հ․-ն (ծնված 1957 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից մեկի ուղևոր Վ․ Ն․-ին (ծնված 1965 թ.) տեղափոխել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։