Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Վրաստանի կարևոր գործընկերը ՛՛Միջին միջանցքի՛՛ նախագծում՛՛: Այս մասին հայտարարել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:
Նա նաև նշել է, որ դա կարող է տեղի ունենալ ՛՛Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՛՛:
Ըստ Ադրբեջանի դեսպանի՝ նախագծի արդյունքում ՛՛ոչ միայն Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռները արդյունավետ կփոխադրվեն, այլև ներտարածաշրջանային համագործակցությունը կակտիվանա՝ ծրագրի ողջ երթուղով՛՛:
՛՛Միջին միջանցքի՛՛ նախագծի հաջող իրականացումը կխթանի Հարավային Կովկասի երկրների համագործակցությունը՛՛,-ասել է Ռահամ Մուստաֆաևը: