Նոր աշխարհակարգ է պետք մարդկությանը, որը կփոխարինի վերջին 50 տարում գործողին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ինչ-որ բան անելու հնարավորություն ունենք, եթե բավականաչափ խիզախ ու ինքնավստահ լինենք, որպեսզի աշխարհը միավորենք այնպես, ինչպես նախկինում չի արվել: Մենք 50 տարի ապրել ենք հետպատերազմյան շրջանում, դա սպառված է, մեզ նոր աշխարհակարգ է պետք:
Մենք պատմության շրջադարձային կետում ենք, և դա նշանակում է, որ այն որոշումները, որոնք մենք կկայացնենք առաջիկա չորս կամ հինգ տարիների ընթացքում, կորոշեն, թե ինչպիսին կլինեն հաջորդ չորս կամ հինգ տասնամյակները՛՛: