Արման Բաբաջանյանը գրում է.
Այսօրվա իրադարձությունները, ծեծկռտուքը Արցախի ներկայացուցչության մոտ խոսում են հրատապ լուծումների անհրաժեշտության մասին։ Այն ինչ տեղի ունեցավ այսօր, և այն ինչ կարող է տեղի ունենալ վաղը ոչ մի լավ հեռանկար չի խոստանում։
Այն անձը, ով մի պահ սպառնալից տոնով դիմեց ժողովրդին ու անհետացավ շենքի առջևից չի կարող լինել արցախցիների ներկայացուցիչը, կամ ներկայացնել արցախահայերին։
Դադարեցրեք էդ ինֆանտիլ անմեղսունակ դավաճանին որպես նախագահ ներկայացնել՝ նա Բակո Սահակյանի զինվորն է՝ նրա համակարգողն էլ Սերժ Սարգսյանն է։ Շահրամանյանը չի դրվել Արցախի նախագահի պաշտոնին, որ ինքնագլուխ հայտարարություններ անի։ Շահրամանյանի գործունեության սցենարը պետք է մշակվեր Երևանում, իրագործվեր Արցախում։
Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և Արցախի պատասխանատու քաղաքական դերակատարները պետք է գան առաջին պլան։ Եթե որևէ մեկը ուզում է արցախցիների խնդրով որևէ դերակատարում ստանձնել պետք է հրապարակավ դատապարտի Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի Արցախում պաշտոնավարման ժամանակահատվածներում կազմակերպված թալանը, ապացուցի, որ որևէ կերպ այդ շրջանակի հետ կապված չէ և սկսի սերտ աշխատել արցախցիների խնդիրներով Հայաստանի կառավարության հետ։
Ես ճանաչում եմ այդպիսի ազնիվ արցախցի պաշտոնյաների, հուսամ այս օրհասական պահին նրանք կստանձնեն պատասխանատվություն, չեն լքի արցախցիներին։