Ամեն բան արվում է, որպեսզի ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցները չլքեն ՀՀ-ն՝ դա կառավարության ռազմավարությունն է․ Տարոն Չախոյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Հայաստանում ստեղծվում է ցանկացած պայման, որպեսզի ստիպված չլինեն լքել Հայաստանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Անվճար բուժօգնություն, աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում, կեցության խնդիրների լուծում, սոցիալական միանվագ և ամսական աջակցություն պետության կողմից։

Կառավարության կողմից ամեն բան արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ստիպված չլինեն լքել Հայաստանը՝ դա կառավարության ռազմավարությունն է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ