«Ադրբեջանական կողմը Հայաստան ժամանած ՌԴ վարչապետին դիմավորում է կրակոցներով». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՌԴ վարչապետը գալիս է Հայաստան, ադրբեջանական կողմը նրան դիմավորում է կրակոցներով:

Մեդվեդևը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Տեսնես դաշնակից երկրի վարչապետը գոնե այս պահին ձայն կհանի՞: Հարցը հռետորական է, քանի որ գրեթե վստահ եմ, որ աչք կփակի:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ