Ինչպես օդանավակայանում դիմաավորեցին ՌԴ վարչապետին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելելու հագեցած օրակարգով:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի հագեցած օրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին նշեց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը, ով պատվիրակության կազմում է լինելու:

«Ապրիլի 29-ին և 30-ին կանցկացվի երկու միջոցառում: Առաջին օրը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստն փոխվարչապետերի մասնակցությամբ, իսկ ահա երկրորդ օրը կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Երկու միջոցառումները հաջորդում են միմյանց, ինչը հնարավորություն կտա արագ արձագանքել հարցերին:

Օրակարգը հագեցած է, հարցերը բավական շատ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիմուր Մաքսիմովը: Նախատեսված միջոցառումներին քննարկման օրակարգում տասնյակից ավելի հարցեր են, որոնցից փոխնախարարն առանձնացրեց մի քանիսը: Նա տեղեկացրեց, որ քննարկումների բավական մեծ հատված նվիրված է միության միջազգային ակտիվությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ