Արցախը լուծարածներն ի՞նչ գործ ունեն մի շենքում, որն այլևս իրենցը չէ, վերջ տվեք այս կապիկություններին. Սաֆարյան

«Արցախը լուծարածներն ի՞նչ գործ ունեն մի շենքում, որն այլևս իրենցը չէ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ վերահրապարկելով Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանից կադրեր, որտեղ նա ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչությունում է:

«Ինչ իրավունք ունեն հանդես գալ որպես «նախագահ», «կառավարության անդամ», «նախարար», մարդ ընդունեն։ Արցախահայությունն այլևս Հայաստանի իրավազորության ներքո է, և նրանք այլևս չեն ներկայացնում արցախահայերին։

Վտարանդին Արցախի ժողովուրդն ու նրանց ձևավորած պետությունն է, իսկ իրենք ում հետ կապիտուլյացիա են ստորագրել, կա՛մ թող գնան ինտեգրվեն, կա՛մ մոսկվաներում վտարանդիություն անեն։ Վերջ տվեք այս կապիկություններին։ Հիմա էլ մնում է ալիևն այս անհասկանալի որջը դարձնի իր հերթական ռազմական ավանտյուրայի «պատճառը»: Այն վնասը, որ տվել են սրանք, որևէ չափանիշով գնահատելի չէ…

ՀՀ իշխանությունները գիտակցո՞ւմ են, որ սրանք Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի ու նրա երկու պետությունների դեմ օգտագործված, Արցախի կազմալուծման պատասխանատվությունը կամովին իրենց վրա վերցրած, ամեն կարմիր գիծ տրորած ու ոչինչի առաջ չկանգնող խմբակ են»,- նկատել է Սաֆարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ