Հարգելի Դանիել, շնորհակալություն այս տեղեկատվության համար.Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հարգելի Դանիել, շնորհակալություն այս տեղեկատվության համար:
Եթե պարզվի, որ իմ գրածը, ավելի ճիշտ այն, ինչ ինձ ասել են՝ մեջբերելով նույն Սարգիս Գալստյանին, չի համապատասխանում իրականությանը, ապա ես հրապարակավ ներողամտություն եմ հայցելու:

Դա պահանջում է լրագրության էթիկան, ընթերցողների առաջ պատասխանատվության զգացումն ու էլի լիքը բաներ:

Սպասում եմ նաև, որ ինձ դատարան կկանչեն, ինչպես ասել են:

Հենց այդ գործընթացում կպարզվեն ավելի կարևոր բաներ, մասնավորապես՝ Սամվել Շահրամանյանի գործունեության մասով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ