էս «դուխով» երիտասարդը «խմել, ոգևորված ստատուսներ ա գրել ու կորել»

hraparak.am-ը գրում է.

Աջափնյակի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանը, այն «դուխով» երիտասարդը, որ արևային ակնոցը գլխարկի վրայից է դնում, նորից սկանդալային գրառում է կատարել ֆեյսբուքում ու անհետացել։ Այս անգամ նրա գրառումները վերաբերում էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, հիմնականում նրա դեմ էին և ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի։
Ահա նրա գրառումներից մեկը․ «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։

Այս «դուխով» գրառումից հետո Մանուկյանը ջնջել է իր ֆեյսբուքյան էջն ու անհետացել։ Այսօր նաև աշխատանքի չի հաճախել։ Նրա հետ կապ հաստատել չի հաջողվում։

Hraparak.am-ը հետաքրքրվեց Արամ Մանուկյանի շրջապատից, թե տեղեկություն ունե՞ն, արդյոք, նրանից կամ գիտե՞ն՝ որն է նման գրառումների ու անետանալու պատճառը։ Նրան մոտիկից ու լավ ճանաչողները մեզ միաբերան նույն բանն ասացին, թե «էլի խմել, ոգևորված ստատուսներ ա գրել ու կորել»։

 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ