Թաթուլ Հակոբյանը գրում է.
Թարմ ուղեղով՝ դառը սրճի հետ
Եթե Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են Հայաստանի վրա՝ միջանց զավթելու ծավալապաշտական նպատակով, ապա այդ դավադիր ծրագիրը համաձայնեցված է Ռուսաստանի հետ: Առնվազն, Ռուսաստանը տեղեկացված է:
Սա կլինի կրկնությունը 1920 թվականի դեպքերի, երբ Ռուսաստանը նախ բոլշևիկյան դարձրեց Ադրբեջանը՝ ապրիլի 28-ին, ապա սեպտեմբերից Լենին-Աթաթուրք ծրագրով խորհրդայնացվեց Հայաստանը, իսկ նրա տարածքների կեսը անցան Ռուսաստանին/Ադրբեջանին և քեմալականներին:
Գրեթե կասկած չունեմ, որ դեռ 2022-ի սեպտեմբերին, Ռուսաստանի թողտվությամբ, նրա դաշնակից Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա հենց միջանց զավթելու նպատակով, բայց Մոսկվա-Բաքու պայմանավորվածությունը կյանքի չկոչվեց ԱՄՆ-ի ու Իրանի, անշուշտ, իրարից անկախ, ընդդիմության, բայց նաև Հայկական բանակի կռվելու և ավելի քան 200 զոհերի շնորհիվ:
Չնայած Ռուսաստանը հրաժարվում է մատակարարել 250 միլոին դոլարի զենքը, որի գումարը արդեն ստացել է Հայաստանից, չնայած Ռուսաստանը հրաժարվել է երրորդ երկրներից գնված մեր զենքը հասցնել Հայաստան՝ իհարկե, վճարի դիմաց, բայց այլ երկրների օգնությամբ այդ զինամթերքը հասել է Հայաստան:
Սրա հետ մեկտեղ, Հայաստանը պետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի հետ, ինչպես նաև եռակողմ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Այլընտրանք չունենք:
Առայժմ՝ այսքանը, բոլորին խաղաղ կիրակի:
Թ. Հ.
Դովեղ, 15 հոկտեմբեր, 2023թ