ԱԺ պատգամավորի մասնակցությամբ միջադեպը նկարահանվել է տեսախցիկով

Երեկ Shamshyan.com-ը լուր էր հրապարակել, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը ոստիկանությանը հայտնել է, որ ապրիլի 27-ին Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ է գրանցվել, որին մասնակից են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել հարձակվել ու հարվածել:

Լուրի հրապարակումից հետո Ս. Բագրատյանը հերքել էր, թե իր մասնակցությամբ որևէ միջադեպ է եղել՝ ընդգծելով, որ դրանք հերյուրանքներ են:

Սակայն ֆոտոլրագրողի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, որոնք հաստատում են Ս. Բագրատյանի և Ա. Սեդրակյանի մասնակցությունը միջադեպին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նոր մանրամասներ է ներկայացրել սկանդալային միջադեպից:

Պարզվում է կա նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Բագրատյանը մասնակցել քաշքշուկին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ