Մեդվեդևն իր հետ Երևան է «բերո՞ւմ» Միհրան Պողոսյանին

1in.am-ը գրում է.

Նախորդ շաբաթավերջին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանից փախչող նախկին պաշտոնյաների կամ պատգամավորների խնդրին, որոնք արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում հայցում են պաշտպանություն և ընդհուպ քաղապաստան, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ նրանց վերադարձնելու հարցում կա մի էական հանգամանք՝ այլ երկրի քաղաքացի լինելը, որի դեպքում այդ երկիրը չի արտահանձնում տվյալ պաշտոնյաներին, քանի որ դա արգելված է հենց այդ երկրի օրենքով:

Օրինակ՝ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է: Սա իսկապես կարևոր հարց է, որքան էլ մենք հարցեր առաջադրենք, թե ինչպես է ստացվել, որ այդ մարդիկ դարձել են այլ երկրի, մասնավորապես՝ ՌԴ քաղաքացիներ:

Մյուս կողմից՝ այդ հանգամանքը թերևս պետք է ինքնին առաջադրանք լինի Հայաստանի իրավապահներին՝ շտապ կարգով պարզել, թե Հայաստանի նախկին իշխանությունը ներկայացնող պաշտոնյաները, պատգամավորները կամ ֆորմալ պաշտոնեական կարգավիճակ չունեցած, բայց առանցքային դեմք եղած անձինք, Հայաստանի քաղաքացիությունից բացի, ուրիշ ո՞ր երկրի քաղաքացի են:

Այլ կերպ ասած՝ խոսքն առնվազն մասնակի լյուստրացիայի մասին է, թեև ավելի շատ պայմանական լյուստրացիայի, որովհետև խոսքը ոչ թե ինչ-որ գաղտնի տվյալներ ստանալու մասին է, այլ պարզապես Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցրած կամ տնտեսաքաղաքական գործունեություն ծավալած անձանց քաղաքացիական պատկանելության «ամբողջ սպեկտրի»: Ի վերջո հրապարակվի ցանկ՝ քրեական գործերով անցնողների և չանցնողների, հանրությանը հասկանալի դարձնելու համար, թե ով ինչ այլ պետության քաղաքացի է եղել: Սա նաև կլինի նախկին իշխանության որոշակի բարոյական գնահատականի հարց:

Մանրամասները` այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ