«Պետություն ա, տոն էլ պտի նշի, հո բոմժանո՞ց չի». Կարեն Քոչարյանը՝ «Քաղաքացու օրվա» մասին

Այս իշխանության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ շատ-շատերն այդպես էլ չեն կարողանում քաղաքացիական գործչից դառնալ քաղաքական գործիչ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Սա բերում է բավականին լուրջ պրոբլեմների, և ժամանակի ընթացքում, իսկ այդ ժամանակը շատ երկար սպասել չի տա, կստեղծվեն այլընտրանքային ուժեր, որոնք կդառնան լուրջ քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանությանը», — ասաց Կ.Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե այսօր ինչ-որ մի բան լինում է, իշխանություններն ասում են, թե դա հակահեղափոխական ՀՀԿ-ն է, Ռոբերտ Քոչարյանն է։

«Մոռացեք։ ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը չեն կարողանալու մոտակա ժամանակներում հետ գալ։ Դա դեռ չի նշանակում, որ նրանք չեն աշխատում, աշխատում են, բայց նույն քաղաքական կշիռը չեն կարողանալու ունենալ», — նշեց քաղտեխնոլոգը։

Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ եթե ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը չկարողանան նույն կշիռն ունենալ, դա դեռ չի նշանակում, որ այլ ուժեր չեն ունենալու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ