Սերիկ Գևորգյանը գրում է.
Դավաճանության փաստը հնարավոր չէ թաքցնել։
Երբ 1998թ. Ռոբը եկավ իշխանության, շատերը դա դրական ընկալեցին, քանզի Ռոբի ղարաբաղյան ծագումը և ռազմական անցյալը համարվում էին Արցախի համար բարենպաստ ապագայի երաշխիք:
Այդ մոլորությանը հավատալով բազմաթիվ մարդիկ օգնեցին Ռոբին`
վերջինիս կողմից իշխանությունը զավթելու ճանապարհին:
Նրանցից մեկը Վազգեն Սարգսյանն էր:
Անհնար էր պատկերացնել, թե անցյալում Վազգեն Սարգսյանը ինչ ապրումներ կունենար, եթե տեսներ, թե ինչպես էր Ռոբը Հայաստանը բզիկ-բզիկ անելով դարձրել առ ու ծախի առարկա:
Մեղրիի համար Վազգեն Սարգսյանը Ռոբին պարզապես կտոր-կտոր կաներ:
Ռոբը իր քարոզչամեքենայով հանդերձ 4 տարի շարունակ թնդացնում էր հաղթական արտաքին քաղաքականության մասին:
Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող ցանկացած հանդիպում ներկայացվում էր որպես մեր դիվանագիտության նոր ձեռքբերում:
Իրեն Արցախի համար անզիջում մարտիկ երևակայող Ռոբը իշխանության գալու պահից ի վեր երբեք չէր ունեցել արցախյան հիմնահարցի լուծման որևէ ծրագիր,
սկզբունք, հայեցակարգ:
Կյանքը ցույց տվեց, որ նա իսկապես Ղարաբաղի հարցը միայն իշխանության գալու համար էր օգտագործում`
որպես պատրվակ:
Եվ վերջիվերջո կյանքը ցույց տվեց, թե ով ինչ է արել Ղարաբաղի համար և ով է այն իրականում ծախել: