«Մաշտոցի պողոտայում խորոված անողը մեր քաղաքացու կերպարը չի». Վահան Բաբայան

Քաղաքացու օրը ագիտացիոն բնույթ կրող միջոցառում էր, ոչ ավելին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը:

«Համաշխարհային պրակտիկայում քաղաքացու տոն գոյություն չունի, այսինքն՝ սա արհեստածին գաղափար է, որը ծառայում է իշխանության քարոզչության, իշխանության ամրապնդման համար։

Ագիտացիոն բնույթ կրող միջոցառում է, ոչ ավելին։ Կարող էին հեղափոխության օր սահմանել, դա նորմալ կլիներ, քանի որ եթե իրենք ասում են, որ հեղափոխություն են արել եւ հավատում են դրան, կարող էին նշել այս օրը, ինչպես շատ երկրներում նշում են հեղափոխության օր»,–նշեց նա։

Վահան Բաբայանը շեշտում է, որ քաղաքացու օրը կրեց շատ լոկալ բնույթ. «Քաղաքացու օրը տեսանք, որ կրեց շատ լոկալ բնույթ, իհարկե սպասելիքներն այն էին, որ մարդիկ 1 տարի առաջվա նման դուրս կգային  փողոց, կուրախանային, բայց նման բան չկա ու նման բան չի լինելու, որովհետեւ այն էյֆորիան, որ 1 տարի առաջ կար, այսօր այլեւս չկա։ Նույնիսկ սոցիալական ցանցերում եթե կառավարությանը սատարող ֆեյքերին ու միամիտ մարդկանց հանես, շատ քիչ մարդ կա իրենց պաշտպանող»։

տեսանյութը՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ