Իսրայելական բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի օդային հսկողության ամբղջական համակարգը

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմնակիցներին պատկանող օդային հսկողության համակարգը։

Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մշակած առաջադեմ օդային հսկողության համակարգերը, որոնք օգտագործվում էին Գազայի հատվածի երկնքում ինքնաթիռներ հայտնաբերելու համար:

Տարիների ընթացքում ՀԱՄԱՍ-ը կառուցել է բարձրորակ տեսախցիկների ցանց, որոնք թաքցրել են Գազայի ջրատաքացուցիչների համակարգում: Նախօրեին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել այս ցանցի բոլոր կայքերին և զրկել ՀԱՄԱՍ-ին օդային տարածքի ճշգրիտ պատկերացում կազմելու հնարավորությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ