29.800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. վարչապետ

Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կողմից 29.800 քառակուսի կմ-ով ճանաչելու դեպքում այդտեղ պետք է ներառվի նաև Արծվաշենը:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն․ով էլ խոսի անկլավների մասին, պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև ինչո՞վ է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը։

Երբ սեղանին դրվում է քարտեզ, այդ քարտեզը չի կարող գոյություն ունենալ մի կետի վրա, դա նշանակում է՝ ամբողջ քարտեզը գծագրվում է։

Ենթադրենք՝ ընդունվեց անկավների պրոբլեմատիկան՝ և՛ մեր, և՛ Ադրբեջանի կողմից, բայց այդ դեպքում բազմաթիվ հարցեր են ծագելու: Այս անկլավների սահմանների դելիմիտացիայի հարց կա, սահմանների պաշտպանության հարց կա, այս տարածքներում ԶՈՒ ներկայության և չներկայության հարց կա, այդ անկլավների տարածքով անցնելու հարց կա»,- նկատեց երկրի ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ