«Սա բոլորիս վերջին հնարավորությունն է, այդ թվում հեղափոխությամբ մերժվածներինը». Նվեր Մնացականյան

2018 թվականի ապրիլի 22-ին ժամը 14:00-ից բողոքի գործողություններ են մեկնարկել Ստեփանավանում: Ցուցարարները փակել են Վրաստանի սահման-Ստեփանավան-Երևան ավտոմայրուղին՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին: Հարյուրավոր քաղաքացիներ անցել են քայլերթով: Ստեփանավանի հարակից գյուղերի բնակիչները տևական ժամանակ փակել են նաև քաղաք մտնող մայրուղիները:

Երկու կողմից էլ առաջացել են մեքենաների կուտակումներ, սակայն վարորդները չեն դժգոհել ու ազդանշաններով աջակցել են ցուցարարներին:

Տարածքում եղել են ոստիկաններ, որոնց մեծ մասը եղել են քաղաքացիական հագուստով: Ակցիայի ժամանակ մոտակայքում է եղել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով ցուցարարներին հորդորել է դադարեցնել ակցիան:

Քաղաքապետը նշել է, որ այս ակցիայով քաղաքացիները գցում են Ստեփանավանի և հայ ազգի պատիվը՝ նշելով որ «ամեն ակցիա կարելիա սիրուն ձևով անել, ոչ թե սումբուրնի ձևով: Սա ազգին խայտառակ անելա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ