Արցախում այս պահին մեկ տասնյակից քիչ ավել հայ է մնացել։ Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 100,632 արցախցի։ Որտե՞ղ մնացին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումներն ու զինծառայողները։ Որևէ մեկը՝ տեղական և միջազգային կազմակերպություններից, Արցախից Հայաստան մտած հայաստանցի զինվորական տեսե՞լ է, այդպիսի փաստ արձանագրե՞լ է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը: Նրա գրառումը՝ ստորև.
«Քանի որ սեպտեմբերի 9-ին Արցախում իշխանազավթում իրականացրած ԱԺ 22 դավաճան պատգամավորներն իրենց ընտրած Արցախը լուծարած «նախագահ» կոչվածի հետ արդեն Հայաստանում են, ուզում եմ մի հարց հնչեցնել։
Սեպտեմբերի 20-ին ձեր կողմից ընտրված իշխանության պարագլուխները՝ ԱԺ դաշնակցական նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղոկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԱԾ տնօրենի, ՆԳ նախարարի, ԱԺ Ազգային միասնության խմբակցության առաջնորդ Սամվել Բաբայանից բացի ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ, Երևանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համակարգմամբ և ռուս խաղաղապահների միջնորդությամբ համաձայնեցին կրակի դադարեցմանը՝ տարածելով հայտնի հայտարարությունը, որի երկրորդ կետում ասվում է․
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման ու ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ՝ դրանք շուտափույթ օգտահանելու նպատակով:
Արցախում այս պահին մեկ տասնյակից քիչ ավել հայ է մնացել։ Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 632 արցախցի։
Որտե՞ղ մնացին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումներն ու զինծառայողները։
Որևէ մեկը՝ տեղական և միջազգային կազմակերպություններից, Արցախից Հայաստան մտած հայաստանցի զինվորական տեսե՞լ է, այդպիսի փաստ արձանագրե՞լ է։
Արցախը կրակի տված այս դավաճանների խումբը ռուսների և ադրբեջանցիների դրդմամբ կրակի դադարեցման այս համաձայնության տակ ստորագրելով նպատակ էին դրել կրակի տալ նաև Հայաստանը։
Մենք դեռ մինչև վերջ գուցե չենք գիտակցում, թե ինչպիսի աղետ են ծրագրել ռուսների և ադրբեջանցիների այս հարճերը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ կրակի դադարեցման սույն հայտարարությունը տարածելով։ Դեռ վստահ չեմ, որ աղետը անցյալում է։
Բայց այս, պատգամավորից մինչև «նախագահ» դավաճաններից և ոչ մեկին չթվա, որ պատասխանատվության չի կանչվելու։
Մեկ առ մեկ մի մարդու պես պիտի պատասխան տան։
Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները պետք է հետամուտ լինեն, որ այս դավաճան հայրենավաճառները՝ իրենց հայաստանյան տերերի հետ պատասխանատվության կանչվեն»: