Խստագույնս դատապարտում եմ, ու պահանջում, որ իրավապահները արագորեն բացահայտեն խմբի մյուս անդամներին ու ազատազրկեն ծանրագույն հոդվածի ներքո.Սաֆարյան

Մամուլից տեղեկացա, որ Արթուր Չախոյանի վրա իր տան մոտ հարձակում է եղել, ըստ որում՝ հարձակվողներից մեկի մոտ դանակ է եղել, ում իրավապահները բերման են ենթարկել: Խստագույնս դատապարտում եմ, ու պահանջում, որ իրավապահները արագորեն բացահայտեն խմբի մյուս անդամներին ու ազատազրկեն ծանրագույն հոդվածի ներքո:

Կարդացածս դեժավյու էր, երբ 2019թ. սեպտեմբերի 6-ի երեկոյան իմ շքամուտքում հարձակվեցին իմ վրա, ու առ օրս որևէ մեկը ձերբակալված չէ, գործի քննությունը մեր պահանջով վերաբացվել է, բայց արդյունք չկա….

Ուրախ եմ տեսնել, որ Արթուր Չախոյանի նկատմամբ բռնությունը դատապարտել են այնպիսի անձինք, որոնք ծպտուն անգամ չեն հանել իմ վրա հարձակման կապակցությամբ… Լավ է, դեռ գոնե այս աշխարհում գոնե մեկին պետք եք… Դրանով մխիթարվեք ու իմաստ հաղորդեք ձեր տխուր ու անիմաստ գոյությանը….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ