Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն է բացվել. Թուրքիայի ՊՆ ղեկավար

«Մենք աջակցում ենք ադրբեջանական բանակի կողմից տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական քայլերին»։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Նա նշել է, որ այժմ նոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման համար:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կհասկանա դա և գործի: Հուսով ենք, որ հնարավորինս արագ կհաջողվի համապարփակ կարգավորում՝ հանուն տարածաշրջանի կայունության և բարգավաճման»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ