ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունը

Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում հոկտեմբերի 12-ին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է РИА Новости-ն։

«Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Բիշքեկում ԱԳ նախարարների մակարդակով քննարկումների անցկացման հնարավորությունը (հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ)»,- ասել է Գալուզինը։

«Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը, և մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- հավելեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ