Աննա Հակոբյանը հանդիպել է ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile  ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 28-ին հյուրընկալել է ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը Քերոլայն Նաջարյանը պատմել է այցի արդյունքում Հայաստանում և Արցախում ստացած իր տպավորություններից: «Տասներկու տարի առաջ էի եղել Հայաստանում և Արցախում, և եթե Թավշյա հեղափոխությունը չլիներ, Հայաստան չէի վերադառնա: Այս երկու շաբաթվա ընթացքում զարմանալի փոփոխություններ եմ տեսնում Հայաստանում, մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, աչքերում` հույս, նրանք երջանիկ են: Այս հեղափոխությունը նրանց շատ բան սովորեցրեց և տվեց հավատ, որ նրանք կարող են շատ բան փոխել»,- ասաց Քերոլայն Նաջարյանը` ներկայացնելով այն գործունեությունը, որ ինքը և իր ամուսինը կատարել են Հայաստանում:

Աննա Հակոբյանն էլ շեշտել է, որ սփյուռքը շատ մեծ դերակատարություն ունի Հայաստանի զարգացման գործում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ