Արցախի 8-նյակը, ովքեր զավթել են իշխանությունը ու այն փոխանցել Ալիևին, ի՞նչ հիմունքներով, բարոյականությամբ ու իրավունքով են այդ անձինք «խորհրդատվություն» անում Երևանում.Սաֆարյան

Եթե Սամվել Շահրամանյանը «լուծարել» է Արցախի Հանրապետությունը, այդ թվում նրա բոլոր ինստիտուտները’ ԱԳՆ, խորհրդարան, ունակ չի եղել անգամ ապահովել Արցախի բոլոր նախկին նախագահների, պաշտոնյաների անվտանգ տարհանումը և նրանք հայտնվել են Բաքվի բանտում, այդ թվում Արցախի վերջին ընտրված նախագահը, ումից ինքը և 8-նյակը զավթել են իշխանությունը ու այն փոխանցել է Ալիևին, ինչ հիմունքներով, բարոյականությամբ ու իրավունքով են նա և այդ ամենին մեղսակից անձինք «խորհրդատվություն» անում Երևանում Արցախի ներկայացուցչությունում և ինչ թեմայով, եթե «ինքնալուծարված» են… Ով են նրանք?

Ինչ կարգավիճակով են հավաքվել պետական շենքում, որն իրենց չի պատկանում, և որը քանդելու տակ ստորագրություն են դրել?. ..

Նրանք լավագույն դեպքում մի եկեղեցական համալիրում պետք է փակվեին ու մինչև կյանքի վերջ Աստծուց մեղքերի թողություն խնդրեին…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ