Հայ ազգը երբեք, լսու՞մ եք, երբեք ծնկի չի՛ գա, քանի կաք դուք … ժամանակն է վերջ տանք լացուկոծն ու գործ անենք.Հ. Միքայելյան

Հրանտ Միքայելյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կիսվել մի գեղեցիկ պատմությամբ.

Մոսադ, հա Մոսադ, առել անցել եք արդեն։
Գիտեմ, շատերդ կասեք՝ Մոսադ֊ն ամեն ինչ իմացել է, ու սա նախօրոք ծրագրավորված էր, կեսդ էլ, տանը պառկած, կասի՝ արա, լա՜վ, ինչի, մեր հետախուզությունն ի՞նչ է արել էսքան ժամանակ, որ։
Հայաստանի Հանրապետության սահմանների վրա գործած բոլոր հարձակումները, մինչև 2023թ.֊ի սեպտեմբերի 19-ը, մեր հետախուզությունը ժամանակին տեղյակ է պահել բարձր հրամանատարությանը, և 30 տարվա ընթացքում շուրջ 400 խոշոր դիվերսիոն փորձեր է ձախողել։
Գնահատենք մերը … Այսօր ուզում եմ կիսվել մի հրաշք պատմությամբ։
Երիտասարդ մի աղջիկ սեփական ուժերով ձեռք է բերել ցանցեր, բերել մի փոքր շինության մեջ տեղավորել, հետո սեփական ուժերով ձեռք է բերել համապատասխան գույներով կտորներ ու, բացառապես միայնակ, ամեն իրիկուն աշխատանքից վերադառնում ու սկսում է պաշտպանիչ ցանցեր գործել։
Խոնարհումս Հայ ազգին …
Խոնարհումս հզոր թիկունքին …
Խոնարհումս Հայ մայրերին ու քույրերին …
Հայ ազգը երբեք, լսու՞մ եք, երբեք ծնկի չի՛ գա, քանի կաք դուք …
ժամանակն է վերջ տանք լացուկոծն ու գործ անենք։
Տեկտոնական այս մեծ տեղաշարժերում մենք պետք է հզոր ու պատրաստված բանակ ունենանք։
Այլ տարբերակ պարզապես չունե՛նք։
Մենք արթնացանք, որ դուք քնեք։
Բարի ու խաղաղ գիշեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ