Թուրքմենստանի նախագահը ռեպ է կարդացել իր ձիու մասին

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ռեպ է կարդացել իր ձիու՝ Ռովաչի մասին: Ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, երգը նվիրված է ահալթեքեյան ձիուն հետ կապված ազգային տռոնին:

Նախագահը երգում է թոռան հետ, որը երգի երաժշտության հեղինակն է:

Բերդիմուհամեդովը հայտնի է իր նմանատիպ ելույթներով: Նախորդ տարի նա ռեպ է կարդացել՝ քաջալերելով սպորտով զբաղվելը: Նա նաեւ ուժայիններին սովորեցրել է՝ ինչպես ճիշտ դանակ նետել:

Բացի այդ՝ ցուցադրել է ծանրամարտի իր ունակությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ