Երևանում մեքենան բախվել է 2 հենասյան և շրջել դրանք

Ապրիլի 29-ին՝ ժամը 02:41-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան և Արմին Վեգների փողոցների խաչմերուկի մոտ՝ երթևեկելի հատվածում, երկու հենասյուն է շրջվել,  ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է անանցանելի (հավանաբար ավտոմեքենա է բախվել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է սյուներին, ինչի հետևանքով սյուները շրջվել են:

Փրկարարները «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ միասին սյուները ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխել են անվտանգ տարածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ