«Հարսնաքար»-ում հարսանեկան արարողության մասնակիցները հարձակվել են իրենց կարգի հրավիրող պարեկների վրա, հարվածներ հասցրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այն նախաձեռնվել է սեպտեմբերի 30-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Երևանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով:

Այդ օրը պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ «Հարսնաքարի» բակում մի խումբ անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում:

Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին և հորդորել, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունն ու ծեծկռտուքը, սակայն նրանցից 2-ը շարունակել են կռիվը, ապա հարձակվել են պարեկների վրա:

Նրանցից մեկը հարվածներ է հասցրել պարեկին: Ի վերջո՝ պարեկներին հաջողվել է կռվի մասնակիցներից 2-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որից հետո փաստաթղթերն ու այդ քաղաքացիները ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Աղբյուրի տեղեկություններով այդ քաղաքացիներն են՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 26-ամյա Արսեն Վաթյանն ու 51-ամյա Վարդան Վաթյանը:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ