Այծեղջյուրներին հրաշալի օր է սպասվում․ հոկտեմբերի 7-ի աստղագուշակը

Խոյ: Ընտանիքով զբոսանքի ժամանակ, հնարավոր է, անսպասելիորեն հայտնվեք մի հետարքիր վայրում կամ ակամա դառնալ հասարակական ուրախ միջոցառման մասնակից: Օրը նպաստավոր է նրանց համար, ովքեր գործում են ոչ ստանդարտ, սիրում են իմպրովիզացիաներ և անակնկալներ: Խորհուրդ է տրվում զբաղվել մարմնակրթությամբ:

Ցուլ: Այսօր հաջողությունը ձեր կողմից է, դուք շանս ունեք օգտվել նրա բարիքներից, որպեսզի իրականացնեք ձեր վաղեմի և թանկ երազանքները: Միայն թե չարժե մոռանալ օբյեկտիվ զգուշության մասին: Ռիսկի դիմել, մասնակցել ինչ-ինչ ավանտյուրաների, հատկապես, եթե րանք կապված են փողային գործարքների հետ, այսօր ուղղակի վտանգավոր է:

Երկվորյակ: Օրը նպաստավոր է շփումների, անձնական խնդիրների քննարկման և կարգավորման համար: Ձեր հարմարվողականությունն այսօր կօգնի հեշտությամբ հարաբերություններ ստեղծել նույնիսկ անծանոթ մարդկանց հետ: Դուք կարող եք ընդլայնել ձեր բարեկամների շրջանակը: Այսօր համակված եք արդիականության զգացմունքով, զգում եք, որ ունակ եք շատ բաների:

Խեցգետին: Իրավիճակն այսօր կայուն է, կանխատեսելի և բարենպաստ: ժամանակը հարմար է ձեզ վրա արդյունավետ աշխատելու, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, հեռուստատեսությամբ սիրած ծրագրերը դիտելու համար: Կարող եք զբաղվել մարմնամարզությամբ, սակայն ծանրաբեռնվածությունը պետք է զգալիորեն թուլացնել:

Առյուծ: Հնարավոր է՝ այսօր բախվեք անհետաձգելի գործերի հետ կապված որոշ դժվարությունների: Թեև շատ իրավիճակներ անակնկալի կբերեն ձեզ, այնուամենայնիվ, աշխատեք դրանք հաղթահարել ավանդական միջոցներով ու հնարքներով: Լավ կլինի՝ այսօր ժամանակ գտնեք զբաղվելու ձեր առողջությամբ, սպորտով, առտնին գործերով:

Կույս: Մի կողմ թողնելով հանգստանալու ցանկությունը և օգնելով շրջապատի մարդկանց՝ կարգավորելու իրենց գործերը, դուք կարող եք հայտնվել շատ հակասական իրավիճակում: Բայց այդ ընթացքում դուք կառաջնորդվեք պատասխանատվության և պարտքի զգացումով: Ձեռք մեկնելով մարդկանց՝ դուք ոչ միայն բարի գործ կկատարեք, այլև ձեր իսկ աչքում կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը:

Կշեռք: Այսօր դուք կլինեք ուշադրության կենտրոնում, ձեր էներգիան անսպառ է, այնպես որ ակտիվության և վստահության ավելցուկ կզգաք: Դուք պատրաստ եք մտերիմների և ընկերների համար փոքրիկ տոն կազմակերպել, որպեսզի ուզածի չափ ուրախանաք և կտրվեք հոգսերից ու կենցաղային խնդիրներից:

Կարիճ: Հարկ կլինի որոշ ժամանակ մոռանալ սեփական կարիքների մասին և կենտրոնանալ ընտանիքի անդամների կամ մտերիմ մարդկանց ցանկությունների վրա: Կարիք չկա եսասիրություն ցուցաբերել: Դուք դրանով կարող եք վեճի առիթ տալ: Բայց և մի շտապեք ստանձնել բոլոր պարտականությունները: Համագործակցությունը անցանկալի իրավիճակները շրջանցելու լավագույն միջոցն է այսօր:

Աղեղնավոր: Դուք կզգաք թե ինչպես է ուժեղանում դրական միտումների ազդեցությունը: Հնարավոր է ստանաք արժեքավոր տեղեկություններ կամ երկար սպասված նորություն: Խորհուրդ է տրվում այսօր ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, այցելել բարձրաշխարհիկ կամ ժամանցային երեկույթների: Ձեզ հաճույք կպատճառի թե համերգը և թե սիրելի դերասանի հետ հանդիպումը:

Այծեղջյուր: Հրաշալի օր է երբեմնի ցանկությունների իրականացման համար: Արժեքավոր նվերներ ստանալու և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը մեծ է: Իսկ ինչ վերաբերում է գործերին, ապա ձեզ չի հաջողվի ամեն ինչ նախապես ծրագրավորել: Դուք կարող եք հայտնվել մի իրավիճակում, որից դուրս գալու համար հարկ կլինի շատ արագ որոշումներ կայացնել:

Ջրհոս: Այսօր դուք շանս ունեք գտնելու այն, ինչ վաղուց եք փնտրում կամ արդեն վերջնականապես կորած էիք համարում: Մնացած հարցերում դժվար թե օրը հիշարժան դառնա և առանձնանա որևէ առումով: Լավ կլինի ժամանակ գտնել առանձնանալու կամ շփվելու համար այն մարդու հետ, ով ունակ է ձեզ ուրախություն պատճառել:

Ձկներ: Դուք ինչ-որ լավ բան անելու պահանջ կզգաք և անչափ ուրախ կլինեք, եթե նույնիսկ ձեզ օգնության համար դիմեն միանգամայն անծանոթ մարդիկ: Հատկապես հաջող կընթանան նշանի այն ներկայացուցիչների գործերը, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ