«Մինչև մեկ ամիս առաջ ամբողջ կոկորդով մեկ գոռում էին, թե Փաշինյանը հողերը տալիս է, հիմա էլ … ». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.

Մինչև մեկ ամիս առաջ ամբողջ կոկորդով մեկ գոռում էին, թե Նիկոլ Փաշինյանը Արցախն ու հողերը տալիս է, հիմա էլ դիսկը փոխել են՝ երկիրը պատերազմի է տանում, որովհետև …

Ռ.Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասում է, թե Փաշինյանը չի հստակեցրել ոչ միայն ֆորմատը, այլ նաև սկզբունքները, թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը…

Հասկանում եք, Շուռա, նրանք ապրիորի ընդունում են Ալիևի սկզբունքները ու պահանջում են, որ Փաշինյանն իր սկզբունքները դրանց հարմարեցնի, այլապես միջազգային հանրությունը ճիշտ չի հասկանա, ճշմարտացի Ալիևն էլ պատերազմ կսկսի… Էս ինչքան են չարացած սեփական ժողովրդի ու երկրի վրա, որ Ալիևին էսպիսի պասեր են տալիս…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ