Հայկ Խանումյանը գրում է.
Սամվել Շահրամանյանը հայոց պատմության ամենամեծ թյուրիմածություններից է։ Ես չգիտեմ, այս տղան դավաճան է, հիմար թե ուղղակի անուղեղ կենսաբանական էակ։ Եվ չգիտեմ, ինչպե՞ս են ոմանք փորձում սրան արդարացնել։ Երևի դրանով փորձում են մեղմել Շահրամանյանին առաջմղելու, պաշտպանելու, ընտրելու իրենց մեղքը։
Այնպես չէ, որ երկրում պատասխանատվություն վերցնող չկար, ստիպված ինքը վերցրեց իշխանությունը։ Ամիսներ շարունակ քաղաքական հրապարակային գործընթաց կար` հստակ առաջարկներով և պատասխանատվություն վերցնելու կամքով։ Սակայն երևանյան համակարգաքանդ մի խմբավորումի կողմից առաջ քաշվեց այն սցենարը, որի ականատեսը բոլորս եղանք։
Հենց այդ խմբավորման գրչակներն են, որ լծվել են այս ազգակործան գործընթացի հեղինակներին ու կատարողներին արդարացնելու գործին։ Սամվել Շահրամանյանն Արցախի քաղաքական դաշտում, քաղաքական էլիտայի մեջ միշտ էլ ոչինչ է եղել։ Որոշ պետական գործիչների Բաքվում հայտնվելու մեղքը ևս այս պատուհասի գլխին է։
Եթե չկար այս գործիչներին դուրս բերելու պայմանավորվածություն և հնարավորություն, ապա պետք էր կազմակերպվեր Արցախից նրանց դուրսբերման օպերացիա։ Սամվել Շահրամանյանը դարձել է թշնամու գրիչը, որի միջոցով մեր ճակատին են դաջում ազգային նվաստացման ձևակերպումները։