Ողբերգական դեպք՝ Արարատում. 6 տարեկան տղան հոսանքահարվել և մահացել է

Հոկտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է բերվել երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Արման Ս-ն է, ով նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ