Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն այժմ անարդյունավետ է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը անարդյունավետ է համարում։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ, դրանք անարդյունավետ կլինեն և կխոչընդոտեն Հայաստանի տարածքն ու նրա բնակչությանը լավագույնս պաշտպանելուն: Այժմ պահանջկոտության, հստակության, պարտավորությունների պահպանման և ռազմական աջակցության ժամանակն է. այս տարբերակն է ընտրել Ֆրանսիան: Մենք պետք է շարունակենք երկխոսությունն Ադրբեջանի հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան անում է հնարավոր ամեն ինչ Հայաստանին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ