Այսպիսի ճապաղ ուղեղների հետ ինչպիսի ճակատագրական սխալներ են գործվել, ռազմական հաշվարկներում, պլանավորման մեջ, աշխարհայացքում, կավառարման հայեցակարգում.Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը.

«Շատ է խոսվել այն մասին, որ 2020-ին Հայաստանը ծնկի բերվեց ռուս-թուրքական դավադիր համաձայնության արդյունքում, որ ռուսները դավաճանեցին Հայաստանին, որ Հայաստանը, Արցախն ու Հայությունը կուլ գնացին իրենց կույր, անտեղյակ ու անպտուղ ռուսահաճությանը։
Բայց ռուսները թուրքերի հետ չէին կարող իրենց ծրագրերը կյանքի կոչել, եթե մենք միամտությունը չունենային կարծելու, որ Ռուսաստանը «տեր կկանգնի», թույլ չի տա Թուրքիայի մուտքը Կովկաս, ու հետամուտ կլինի իր «ռազմավարական շահերին», կամ ավելի ճիշտ՝ այդ շահերի մասին մեր հավաքական պատկերացումներին։

Պատերազմից առաջ և նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ակտիվորեն խոչընդոտեց Հայաստան բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ների ու դրանց դեմ պաշտպանության միջոցների ներմուծմանը որևէ այլ աղբյուրից, քան Ռուսաստանը, որովհետև վստահեցինք ռուսական տեխնոլոգիական «գերակայությանն» ու որովհետև չէինք ցանկանում «նեղացնել ռուսներին»՝ «բա որ ռուսներն իմանան, բարկանան ու այլևս չտան այն, ինչ որ գոնե տալիս են․․․»: Պարզվեց, որ ոչ մի բան էլ չեն տալիս։

Երեկ լսում էի Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի խոսքը, և պատկերցնում եմ, թե այսպիսի ճապաղ ուղեղների հետ ինչպիսի ճակատագրական սխալներ են գործվել, ռազմական հաշվարկներում, պլանավորման մեջ, աշխարհայացքում, կավառարման հայեցակարգում։

Պատասխանատու պաշտոնյաները գործն անելու փոխարեն պարզապես ապավինել եք ռուսներին, որոնք մեր ողջ ժողովրդին հիմա կանգնեցրել են փաստի առջև։
Այն ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում մեր բոլորի հետ մեր հավաքական հանցավոր անկարողության, անգրագիտության, գավառամտության և որ ամենակարևորն է` հարճության հետևանքն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ