Նազարբաևը հանդիպել է Ջեկի Չանի հետ


Նուրսուլթան Նազարբաևը Պեկինում հանդիպել է դերասան Ջեկի Չանի և նրա ստեղծագործական թիմի հետ։ Այս մասին գրում է nur.kz կայքը:Հանդիպմանը ներկա է եղել նաև Ղազախստանում Չինաստանի դեսպան Շահրատ Նուրիշևը։

Ինչպես հայտնել են Նազարբաևի լրատվական ծառայությունից նա հանդիպման ընթացքում կարևորել է չինացի դերասանի՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած մեծ ավանդը:

«Շատ ուրախ եմ այսպիսի հանրաճանաչ դեմքի հետ հանդիպելու կապակցությամբ: Դուք հայտնի եք ամբողջ աշխարհում»,-ասել է Նազարբաևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ